copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 16:45 26-11-2025

Անահիտ Մանասյանն ընդունել է «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի շահառուներին

Նոյեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության շահառուներից կազմված խմբի անդամներին, որոնց կազմում էին Կոտայքի մարզի մի շարք դպրոցների մանկավարժներ, քոլեջների դասախոսներ և բարձր դասարանների աշակերտներ։

Հանդիպումը տեղի է ունեցել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակում:

Հյուրերին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Պաշտպանի իրավասությունների շրջանակը։

Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» մեկնարկը կարևոր հարթակ է կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը վերահաստատելու, ինչպես նաև ոլորտում համակարգային աշխատանքի անհրաժեշտությունն ընդգծելու համար. «Այս օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու կանանց իրավունքների խթանման և պաշտպանության կարևորությունը։ Մեր հասարակությունում, ցավոք, դեռևս առկա են գենդերային հիմքով բռնության, ընտանեկան բռնության, ինչպես նաև կանանց և աղջիկների նկատմամբ հոգեբանական, տնտեսական ու սեռական բռնության լայն տարածում ունեցող դրսևորումներ»:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով կարծրատիպերի հաղթահարման և հավասարության մշակույթի ձևավորման կարևորությունը։ Նա նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումը խիստ անհրաժեշտ է, քանի որ հենց այդ միջավայրում են հաճախ ձևավորվում ու փոխանցվում մարդու իրավունքների սկզբունքներին անհամապատասխան մտածելակերպն ու մոտեցումները։

Պաշտպանը խոսել է նաև ազգային փոքրամասնությունների համայնքներում կանանց իրավունքների պաշտպանության ու խթանման առանձնահատկությունների, հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքներին առնչվող տարբեր հարցադրումների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը։

Ամփոփելով քննարկումը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության և բովանդակալից հարցադրումների համար՝ ընդգծելով, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր դեր ունեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծման արդյունավետ ուղիների համատեղ մշակում ապահովելու գործում։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին