copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:28 04-08-2023

Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյին։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Ուկրաինայի հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ նման հանդիպումների արդյունքում քննարկումներն էլ ավելի են ամրապնդում իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար հետևանքները, աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նշված խնդիրների հասցեագրման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Բացի այդ, պաշտպանն անդրադարձել է Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա տղամարդուն ադրբեջանցիների կողմից առևանգելու դեպքին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ:

Կողմերը քննարկել են Հայաստանում գտնվող ուկրաինացիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր։ Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ իր մանդատի շրջանակում պատրաստ է աջակցել ցանկացած դիմումատուի։

Ալեքսանդր Սենչենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար և նշել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու պատրաստակամությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի