copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 11:15 24-11-2025

Ամուսինները հուշանվեր թղթադրամներով վճարել են հեղուկ գազի դիմաց և Արենիի կրպակներից մեկում. նրանք հայտնաբերվել և ձերբակալվել են. shamshyan.com

Նոյեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մարիամ Վ․-ն և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Դ․-ն վերջինիս կողմից շահագործվող «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով կեղծ փողեր իրացնելու նպատակով գտնվում են Արենի բնակավայրի տարածքում, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում և Արենի բնակավայրում գործող տաղավարներից մեկում իրացրել են կեղծ թղթադրամներ և պատրաստվում են այլ վայրերում ևս իրացնել կեղծ թղթադրամներ:

Ստացված տեղեկություններն իրացնելիս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ժամը 21։10-ի սահմաններում Մարիամ Վ․-ն և Դավիթ Դ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում վերը նշված ավտոմեքենայով հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ Դավիթ Դ․-ի մոտ գտնվող կանանցի պայուսակից հայտնաբերվել է թվով 3 հատ 2 հազար անվանական արժեքով, թվով 6 հատ 5 հազար անվանական արժեքով, թվով 7 հատ 10 հազար անվանական արժեքով, թվով 36 հատ 20 հազար անվանական արժեքով, թվով 10 հատ 50 հազար անվանական արժեքով և թվով 10 հատ 100 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

Դավիթ Դ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված թղթադրամները «Վալդբերիս» հավելվածով պատվիրել և ստացել է կինը` Մարիամ Վ․-ն, իսկ ինքը Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կայանում մեքենայի լիցքավորման դիմաց վճարել է կեղծ 20 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամով և ստացել 18 հազար դրամ մանր, ինչպես նաև նույն օրը Արենի բնակավայրում`Երևան-Մեղրի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող տաղավարներից մեկում Մարիամ Վ․-ն կատարել է գնումներ, որի դիմաց վճարել է կեղծ 20 հազար դրամ։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը