Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 13:12 23-11-2025

Արմավիր ՔԿՀ-ում արցախցի դատապարտյալ է մահացել. Armlur

Արմավիրի ՔԿՀ-ում երեկ երեկոյան մահացել է դատապարտյալ Ռազմիկ Նալբանդյանը։ Նա Արցախից էր, գրում է Armlur.am-ը։

Վերջին շրջանում նա սպասում էր, որ առողջական խնդիրների պատճառով պետք է ազատ արձակեին։

Ի դեպ, այս տարվա ընթացքում արդեն 21-րդ մահն է գրանցվում բանտերում։