Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 6 ամիս առաջ - 12:27 23-11-2025

Լավագույնը. Սպերցյանը՝ Արման Ծառուկյանի հաղթանակի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկ բառով է նկարագրել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի տարած հաղթանակը նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։

«Լավագույնը»,– գրել է Սպերցյանը իր տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում Ծառուկյանը վաղաժամ հաղթանակի հասավ Հուկերի նկատմամբ՝ խեղդող հնարքով հաղթելով մրցակցին։