copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:23 23-11-2025

Փաշինյանը լողի մրցաշարի մասնակիցների հետ քննարկել է առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ:

Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու առիթով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման, այս դեպքում՝ լող մարզաձևի մասսայականացմանը, միտված մրցաշարի անցկացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հանրության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերին, մասնավորապես՝ մրցաշարերի կազմակերպմանը, լավարկմանը վերաբերող հարցեր:

Մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով, ներկայացրել իրենց մարզումային պրոցեսը, պայմանները: Աշակերտները հանդես են եկել նաև ստեղծագործական կատարումներով:

Եզրափակիչ փուլը, որին կմասնակցի 128 դպրոցական, կանցկացվի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում: Եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը: Այն կանցկացվի 2 տարիքային խմբում. 3-6-րդ դասարաններ և 7-12-րդ դասարաններ: Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը