copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 20:46 22-11-2025

Ակնհայտ է, որ այդ հինգը չեն պահանջելու ազատ արձակել հայ գերիներին. Արթուր Խաչատրյան

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի կեղծել Արցախյան բանակցային գործընթացը, հայտնի փաստ է, որ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ալիևը Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել էր, որ փակ դռների հետևում Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որ իրենք համաձայնություն տան Լեռնային Ղարաբաղի անկախությանը, հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Սակայն, Ալիևի բացահայտումները միայն սրանով չեն սահմանափակվում։ Նա նաև պնդել էր, որ արևմտյան լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները «5-րդ շարասյուն» են Ադրբեջանում ստեղծել, որի նպատակն է «ճնշում գործադրել, ստիպել համաձայնվել Լեռնային Ղարաբաղի անկախության հետ»։

Հայտնի փաստ է. միջնորդները միշտ էլ ճնշում են բանեցնում հակամարտության բոլոր կողմերի վրա՝ փորձելով հասնել փոխզիջումային կարգավորման։ Ալիևը խոստովանում է, որ Արևմուտքը, ի շարս այլ լծակների, նաև փորձել է ադրբեջանական ընդդիմադիր շրջանակների միջոցով Ադրբեջանին պարտադրել համակերպվել Արցախի կորստի հետ։ Միամիտ և անտրամաբանական կլիներ, ենթադրել, որ նման ճնշումների չէր ենթարկվում նաև Հայաստանը։ Հայաստանում էլ ստեղծվեցին «հասարակական կազմակերպություններ», որոնք շռայլ ֆինանսական աջակցություն էին ստանում տարատեսակ արևմտյան ֆոնդերից, որոնց հիմնական քաղաքական նպատակը «հայ-ադրբեջանական հաշտեցումն էր»։ Իսկ եթե հայերն ու ադրբեջանցիները «հաշտ ապրեն» արցախցիների ուրախ ու երջանիկ կյանքն Ադրբեջանի կազմում երաշխավորված կլիներ։ Հիշեք տարատեսակ ՀԿ-ների ադրբեջանասեր քարոզչությունը 10-15 տարի առաջ։

Իշխանության եկավ Փաշինյանը։ Նրան աջակցեցին ու ջերմեռանդ ողջունեցին այդ ՀԿ-ները, դարձան նրա քաղաքական հենարանը։ Այսօր այդ «իրավապաշտպանները» լուռ են, չեն տեսնում որ Հայաստանը սլանում է դեպի միահեծան բռնակալություն։

Այլևս ակնհայտ է, որ հայաստանյան որոշ ՀԿ-ներ ավելի համառ ու հաջողակ գտնվեցին։ Նրանց քաղաքական օրակարգը հաջողվեց։ Հայ-ադրբեջանական սիրուն խոչնդոտող Արցախը էթնիկ զտման ենթարկվեց ու բռնակցվեց Ադրբեջանին։ Ի տարբերություն սրանց, ադրբեջանական ՀԿ-ները վարկենապես փոխեցին իրենց ռեպերտուարը և Ադրբեջանի քաղաքական լծակը դարձան։ Չմոռանանք, որ հենց ՀԿ-ներն էին փակել Քաշաթաղի միջանցքը։ Այդ դահիճները վերջերս Երևան էին եկել։ Ստոր մարդասպաններին ընդունել էր Հայաստանի մեծագույն ԱԽՔ-ը։ Միգուցե այլ բարձրաստիճան նիկոլականներ էլ են ընդունել, չեմ հիշում»:

Ինչու՞ սա հիշեցի։ Հայկական «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները մեկնել են Բաքու։ Թե ինչով են այդ կազմակերպությունները հասարակական, առանձին քննարկման թեմա է։ 5 հոգու ուղևորությունը հերոս հարկատուների վրա նստել է 17 միլիոն դրամ։ Ակնհայտ է, որ այդ հինգը չեն պահանջելու ազատ արձակել հայ գերիներին, չեն անդրադառնալու արցախցիների վերադարձի իրավունքին, չեն խոսելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, չեմ կարծում, թե կպահանջեն Հայաստանից դուրս հանել ադրբեջանական զավթիչ ուժերը և վերացնել Հայաստանի շրջափակումը․․․․ Բա ի՞նչ են քննարկելու․ ինչպե՞ս սիրել զմիմեանս և Նիկոլ Փաշինյանին», - նշել է Արթուր Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին