Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն բնակավայրի հարակից լողափում քաղաքացի է խեղդվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ նշանակության ջրափրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ։
Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 1,8 մետր խորությունից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էդիկ Մ.-ի մարմինը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ ջրահեղձ եղած տղամարդը, ըստ իրենց, նախքան ջրահեղձ լինելը, փրկել է ջրահեղձ լինելու վտանգի մեջ հայտնված 3 քաղաքացիների։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում