Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 23:09 21-11-2025

Արցախցիները անհատական ու խմբային հայցեր են ներկայացրել միջազգային դատարաններ. Մետաքսե Հակոբյան

Արցախից բռնի տեղահանումից հետո բազմաթիվ արցախցիներ անհատական, խմբային հայցեր են ներկայացրել միջազգային դատարաններ՝ գույքային տարբեր հարցերով ու հույսը չեն դրել ՀՀ իշխանությունների վրա:

Այդ մասին Aysor.am-ին ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Տեղահանումից հետո քաղաքական, իրավական տարբեր խորհրդատվություններ են եղել, արդյունքում որոշվել է, որ անհատների կողմից ներկայացվելիք հայցերը զգուշավոր լինեն: Որ ոչ թե փոխհատուցման պահանջներ լինեն Արցախում թողած գույքի դիմաց, այլ օրինակ, եթե մարդկանց տները հիմնահատակ ոչնչացվել են, կամ մասնակի վնասվել են, դրա արժեքի շուրջ փոխհատուցման պահանջ լինի:

Իսկ եթե մասնակի չի վնասվել, հիմնահատակ չի ոչնչացվել, ապա հայցեր են ձևակերպվել տեղահանման պատճառով կյանքի որակի, ֆինանսական անհարմարությունների մասով: Մենք գույքային փոխհատուցման հարց չենք բարձացնում, որ հանկարծ հետագայում Ադրբեջանը հնարավորություն չունենա քաղաքական շահարկումների տանել, թե մենք հրաժարվել ենք մեր վերադարձի իրավունքից: Մենք ընդամենը տեղահանման արդյունքում Ադրբեջանի պատճառով ձեռք բերած վնասների փոխահատուցում ենք պահանջում»,- ասաց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Արցախ վերադարձի պահանջին, ապա Մետաքսե Հակոբյանն ասաց, որ տարբեր երկրների հարթակներում ընթանում են քննարկումներ, արդյունավետ ընթացք կա այդ առումով: