copy image url
Մամուլ 9 ամիս առաջ - 09:07 20-11-2025

Լավագույն «քլնգողները» կվարձատրվեն. Ալեն Սիմոնյանի դիրքերը խարխլվել են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում պաշտոնակռիվը սկսված է, ՔՊ առանցքային ներկայացուցիչների հիմնական բանուգործը ներկուսակցական քարոզչությունն է, որ առաջիկայում սպասվող համաժողովի ժամանակ շարքային պատվիրակներից ձայն ստանան, ցուցակում բարձր տեղ զբաղեցնեն, հետեւաբար՝ նաեւ կարողանան հավակնել բարձր պաշտոնների։

Նախօրեին սոցապնախարար Արսեն Թորոսյանն էր Սյունիք այցելել, մարզկենտրոն Կապանում կուսակցական հավաք էր կազմակերպել, հավաքը երեկոյան 7-ին էր: Նախարարը Սյունիք էր մեկնել ավելի վաղ՝ աշխատանքային ժամերին, բայց իր ֆեյսբուքյան էջում նախարարության ենթակայությամբ գործող որեւէ հիմնարկ այցելության վերաբերյալ ինֆորմացիա չտեղադրվեց, ինչպես սովորաբար անում է:

Երեկ առավոտյան մի կարճ հոլովակ հայտնվեց Թորոսյանի ՖԲ էջում, որն արել էր Վայոց Ձորի Արենի համայնքում։ Տեսանյութում նախարարն ասում է, թե Սյունիքից վերադառնալիս որոշել է կանգնել եւ ցույց տալ 16 մլն-անոց տների կառուցման իրենց ծրագրի ընթացքը։ Ավելի վաղ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանն էր Սյունիք գնացել, ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ էլ Տավուշ էին այցելել։

Ի դեպ, առաջիկա ընտրություններին ընդառաջ, հատկապես անհանգիստ է Ալեն Սիմոնյանը, որի դիրքերը խարխլվել են․ Ռուբեն Ռուբինյանն ավելի լավ է «քլնգում» Փաշինյանի ընդդիմախոսներին, եւ քանի որ Փաշինյանի մոտ առաջ գնալու միակ պայմանը դա է, նրա շանսերն այսօր ավելի բարձր են գնահատվում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը