copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 23:21 19-11-2025

ՔՊ-ական պատգամավորները Շիրակի մարզի գյուղերում են եղել. ժողովրդի հետ կա՞պ, թե՞ քարոզարշավ

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը վերսկսել է մարզային այցելությունների շարքը, տպավորություն է, թե Փաշինյանը փորձում է վերադարձնել 2018-ի «փառքը»։

Նիկոլ Փաշինյանից հետ չեն մնում նաև նրա թիմակիցները։ Քաղաքական ղեկավարի օրինակով` ՔՊ-ական պատգամավորները ժամանակ առ ժամանակ շրջում են մարզից մարզ, գյուղից գյուղ և շոշափում հասարակության տրամադրությունները, ժողովրդական լեզվով ասած` ժողովրդի հետ կապը պահում։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Շիրակի մարզում էին։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջից։



Իշխանական պատգամավորները շրջայցեր են կատարել մարզի 5 խոշորացված համայնքներում։ Պատգամավորները սկզբում եղել են Անի համայնքում։

Այցի շրջանակում հաջորդ կանգառը եղել է Արթիկ համայնքում։ ՔՊ-ականները եղել են նաև Ախուրյան համայնքում, Ամասիայում, իսկ նրանց վերջին կանգառը եղել է Աշոցք համայնքում։



ՔՊ-ական պատգամավորների այսպես ասած ստուգողական այցի ընթացքում նրանք ծանոթացել են նաև սուբվենցիոն ծրագրերին, փողոցաշինական աշխատանքներին, կառուցվող դպրոցների և մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին։



ՔՊ-ականների սոցցանցային գրառումներից երևում է, որ փորձում են ցույց տալ, որ իրենց իշխանության և ժողովրդի միջև դեռևս օրգանիկ կապ կա։

Հարց է առաջանում. ՔՊ-ական պատգամավորների Շիրակի մարզ շրջայցերը ժողովրդի հետ կա՞պ են, թե՞ քարոզարշավ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը