Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:38 19-11-2025

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։00-ի սահմաններում Շղարշիկ բնակավայրում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Անդրանիկ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: