Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 18:59 19-11-2025

Արագածոտնի թեմը հրավիրում է պատարագի՝ կալանավորված հոգևորականների, Սամվել Կարապետյանի և մյուսների համար

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել՝ հավատացյալներին հրավիրելով պատարագի կալանավորված հոգևորականների, Սամվել Կարապետյանի և մյուսների համար։

«Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, նոյեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը»,– նշված է հայտարարության մեջ: