copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 17:30 19-11-2025

Փող ես տալիս, որ ապահով լինես, պարզվում է՝ քեզ «գցել» են․ ինչպես է «Լիգա Ինշուրանս»-ի ԿԱՍԿՈՆ մոլորեցնում քաղաքացիներին

Oragir.News-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիներից մեկը պատմում էր, թե ինչպես է «Լիգա Ինշուրանսը» մոլորեցնում իր հետ պայմանագիր կնքած մարդկանց։

Նրա խոսքով՝ սկզբում մի լավ համոզում են, թե ինչ առավելություններ ունի իրենց ապահովագրական ընկերությունը, ներկայացնում փոխհատուցման դրույթները, բացատրում յուրաքանչյուր մանրուք, բայց արդյունքում՝ ոչ միայն խաբվում ես, այլև նյութական մեծ վնասներ կրում։

Oragir.News-ին դիմած քաղաքացին նշեց, որ «Լիգա Ինշուրանսն» առաջարկել է իրեն՝ օգտվել ԿԱՍԿՈ ապահովագրական ծառայությունից։ Քաղաքացին ծանոթացել է պայմաններին և պայմանագիր կնքել ընկերության հետ։

«Էնպիսի պայմաններ առաջարկեցին, որ հրաժարվել չէիր կարող։ Ասացին՝ բացի ալկոհոլի գործածումից, մնացած բոլոր դեպքերում փոխհատուցում ենք։ Չփոխհատուցվող գումարի մասին չեն նշում։ Սովորականի պես պայմանագիրն առանց կարդալու ստորագրեցի, հետո՝ դեպք պատահեց ավտոմեքենայի հետ, նոր իմացանք, որ մինչև 400 հազար դրամ վնասը չեն փոխհատուցում։ Այսինքն՝ կարող է 450 հազարի վնաս լինի, բայց, ենթադրենք, 50 հազար փոխհատուցեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նշված ընկերությունը հազարումի քաշքշուկից հետո, ի վերջո հայտարարում է, որ իրենց դրույթներով՝ տվյալ վնասը փոխհատուցման ենթակա չէ։

«Ամեն ինչ անում են, որ չփոխհատուցեն, մենակ երևի այն դեպքում, եթե գան քեզ խփեն՝ մեռնես, կամ շուռ տաս ավտոմեքենան, և փորձաքննությունը պարզի, որ քո պատճառով չի դեպքը տեղի ունեցել։ Էդ դեպքում նոր, միգուցե, կփոխհատուցեն, թեպետ չի բացառվում, որ էս դեպքում էլ մի պատճառ կկարողանան գտնել»,- կարծիք հայտնեց քաղաքացին։

Մանրամասնելով խոսքը՝ նա հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ իր ավտոմեքենայի հայելիները գողացել են։ Երբ զանգահարել է ԿԱՍԿՈ՝ ներկայացրել խնդիրը, ասել են՝ «քաղմաս դիմիր»։

«Ոստիկաններն անիմաստ եկան, ինչ պետք է արձանագրեցին՝ տուժող, վնաս և այլն։ Հետո զանգեց այս ընկերության գործակալը, թե պայմանագրում դրույթներ կան, որոնց համաձայն ձեր ավտոմեքենայի գողացված հայելիների դիմաց չենք փոխհատուցում, անվահեծի դիմաց էլ չենք փոխհատուցում։ Փորձեցի ծանոթանալ պայմանագրին, և պարզեցի, որ բացարձակ ոչ մի դրույթի մասին տող չկա։ Չկա ոչ մի բառ՝ ո՛չ հայելու, ո՛չ անվահեծի մասին։ Նշված է միայն․ որ «դեպքերի լուծումները մեր դրույթներով ենք ղեկավարվում»»,- շարունակում է պատմել մեզ զանգահարած անձը։

Թե ինչպես է ԿԱՍԿՈ-ն «գցում» քաղաքացիներին, Oragir.News-ի հետ զրույցում բացահայտում է այդ ծառայությունից տուժած անձը։ Նա փաստում է, որ նշված դրույթների մասին չեն ասում քաղաքացուն։ Ներկայացնում են միայն պայմանագիրը, ինչը կնքելուց հետո հազվադեպ դեպքերում հնարավոր է նաև ուղարկվեն էլեկտրոնային հասցեին։

«Դրույթների երկրորդ էջում գրված է, որ փոխհատուցվում է ավտոմեքենայի ամբողջական և հավելյալ մասերի գողությունը։ Դու այդ կետը կարդում ես, ու կարող ես չշարունակել։ Հինգերորդ էջում արդեն թվարկում են, թե որ մասերն են բացառությունները։ Հարց է առաջանում՝ ինչու պայմանագրում չեն նշում քաղաքացու համար կարևոր դրույթները, և առնվազն իրավաբան պետք է լինես կամ մեկ անգամ տուժած, որ հասկանաս, թե ինչ ծուղակ են պատրաստել քեզ համար»,- ասում է ԿԱՍԿՈ–ից տուժած մեր զրուցակիցը։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև «Լիգա Ինշուրանս»-ից, բայց մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին