Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 16:02 19-11-2025

Գժի թատրոն է․ որտեղի՞ց Գարիկ Սարգսյանին վստահություն, որ հանքը ուշ, թե շուտ բացվելու է

Գարիկ Սարգսյանն ասում է՝ հանքը ուշ, թե շուտ բացվելու է․ որտեղի՞ց իրեն այդ վստահությունը։ Այս մասին այսօր Վեդիի համայնքապետարանում Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կարմիր սարը հանք դարձնելուն դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը։ Նրա խոսքով կատարվողը նման է «գժի թատրոնի»։

Ակտիվիստներից մեկի խոսքով էլ՝ ավագանու ՔՊ-ական անդամները փորձում են ամեն կերպ քաղաքական ուղղվածություն տալ իրենց պայքարին, այնինչ իրենք պայքարում են ոչ թե ինչ-որ մի ուժի դեմ, այլ այն պատճառով, որ հանքը գտնվում է հենց իրենց դաշտերի գլխին։