copy image url
Միտք Ներքին 6 ամիս առաջ - 11:45 19-11-2025

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորումը միակ ճանապարհն է հայրենիք ունենալու։ Բայց սիրողական պատկերացումներով չի հաջողվելու դա անել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լայն հասարակությանը, ներառյալ՝ պետական համակարգին, «քաղաքականությամբ չզբաղվողներին», սա տեղ հասցնել չի հաջողվելու։ Այո, սոցիոլոգիան ասում է, որ այս իշխանությունը վերջացած է, բայց որպեսզի դա դառնա իրականություն, պետք են լուրջ քայլեր։

«Առաջին հերթին պետք է.

Տեղ հասցնել լայն հասարակությանը, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները
Ճշգրիտ ձևակերպել նոր իշխանության առաքելությունը

Սա անելու պարագայում կարող ենք արագ փոխել հանրային մթնոլորտը, կանգնեցնել իրավական տեռորի թափանիվը, և ընտրությունն ավարտված է լինելու նախքան քվեարկության օրը։

Հայաստանում պետք է վերջապես իրար հանդիպեն ռեսուրսը, քաղաքական մտածողությունը և հավակնությունները, և դա թույլ կտա լուծել այս ամենակարևոր ու ամենապարզ խնդիրը։ Հակառակ դեպքում ստացվում է՝ կա փոփոխությունների հանրային լայն պահանջ, բայց չկա այդ լայն պահանջը ճիշտ օրակարգի վերածող համակարգ։ Պետք է էապես նվազեցնել սխալ և չհաշվարկված մտքերի տարածումը ոչ իշխանական համակարգերից, գոնե՝ առաջատարներից։

Առաջին հերթին պետք է հասնել այն հանգրվանին, որ ընդդիմադիր համակարգերի լիդերությունն ինքը հասկանա, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները։ Իսկ այդ ընտրությունները երկու բանի մասին են՝ Հայաստանի ներքին կյանքի էական փոփոխության և Չպատերազմիրավիճակի գրագետ մենեջմենթի։ Այս տեսանկյունից նայելու դեպքում հստականում են թե´ հանրության հետ աշխատանքի տրամաբանությունը, և թե´ ներքին և արտաքին համագործակցության սցենարներն ու հետաքրքրությունները։ Պետք է ընդունել, որ հաջորդ իշխանությունների առաքելությունը որքան կարևոր, այնքան էլ սահմանափակ է։ Եվ սա իրականում դրական հանգամանք է»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից