copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:56 22-03-2024

Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով. Վահե Հովհաննիսյան

Անձնական ամբիցիաները, խանդը և նեղ շահերն այս պահին պետք է կտրուկ մոռանալ։ «Բոլոր տաղանդների կառավարություն» պետք է ձևավորել։ Ֆեսյբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Բոլոր տաղանդների կառավարություն․

Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով։ Բնակչության 90 տոկոսն առայժմ դա չի պատկերացնում։

Դիմադրության նոր ձևաչափեր են պետք։ Ազգային և պետական դիմադրություն կառուցող իշխանությունը և ինչ-որ առումով ընդդիմությունը չեն կարող լինել պատահականության, ժառանգականության կամ փող ունենալու սկզբունքով ձևավորված։ Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք։

1806 թվականին պատերազմող Անգլիայում վարչապետ Ուիլյամ Գրենվիլը նպատակ դրեց՝ ձևավորել հնարավոր ամենաուժեղ կառավարությունը՝ «բոլոր տաղանդների կառավարություն» (The ministry of all the talents) ներառելով գրեթե բոլոր խմբավորումների առաջատար քաղաքական գործիչներին։ Բոլոր հակասությունները դրվեցին մի կողմ։ Թագավոր Ջորջ III-ի պատրաստակամությունը՝ մի կողմ թողնելու անցյալի թշնամությունը հանուն ազգային միասնության, շատերին խրախուսեց՝ միանալու կամ աջակցելու կառավարությանը: Հետագայում The ministry of all the talents-ի գաղափարը տարբեր ձևակերպումներով կիրառվեց տարբեր երկրներում՝ ծայրահեղ իրավիճակներում։

Այսօր Հայաստանը պետք է գնա նույն ճանապարհով, ուրիշ ելք այս պահին չկա։ Իշխանության մեկ հոգին ու նաև իշխանությունից դուրս որոշ մարդիկ խանգարում են դրան։ Մենք ունենք մի քանի տասնյակ, իրոք մեծ թվով, գրագետ-ունակ անհատների ցանկ, բայց չենք կարողանում ձևավորել գրագետ-ունակ ձևաչափ, որն այս պատմական, ծայրահեղ դժվար պահին կվերցնի պատասխանատվություն։

Անձնական ամբիցիաները, խանդը և նեղ շահերն այս պահին պետք է կտրուկ մոռանալ, քանի որ վատագույն զարգացումների պարագայում բոլորի շահերին և ամբիցիաներին, միևնույն է, փլուզում է սպասում, Արցախը վկա։ Մեր երկրին պետք է դեէսկալացիա՝ մեր սահմաններին և երկրի ներսում, մնացածն արկածախնդրություն է, իսկ դա հնարավոր է միայն այս տարբերակով»,- գրել է Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում