copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 19:53 17-11-2025

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահների մոտեցումը և պահանջում վերադարձնել AntiFake.am-ի տեխնիկան

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան հայտարարություն է տարածել․

«2025 թվականի նոյեմբերի 13-ին իրավապահների կողմից խուզարկվել է AntiFake.am լրատվական հարթակի գրասենյակը, որի արդյունքում առգրավվել է լրատվականի եթերային ու առօրյա գործունեությունն ապահովող տեխնիկայի գերակշիռ մասը։ Մասնավորապես՝ վերցվել են բոլոր համակարգիչները, պոդքաստի միկրոֆոնները, առկա բոլոր տեսախցիկները, տեսախցիկների և միկրոֆոնների եռոտանիներն ու ստենդները, նկարահանող դրոնները, մարտկոցները և դրանց լիցքավորիչները, կրիչներ, լարեր, ուղիղ եթերի հեռարձակման ամբողջ տեխնիկան, աուդիո միքշերային վահանակը և այլն, ինչի հետևանքով լրատվամիջոցի աշխատանքը դարձվել է փաստացի անհնար։

Ինչպես երևում է վերոհիշյալից, առգրավված սարքավորումների առնվազն մի մասը, եթե ոչ մեծամասնությունը, իրենց բնույթով նույնիսկ ինֆորմացիայի կրիչներ չեն: Ավելին, խուզարկության հիմք ծառայած ենթադրյալ հանցագործության բնույթից ելնելով, առգրավված սարքավորումները չեն կարող լինել իրեղեն ապացույց, հետևաբար դրանց առգրավումը ոչ այլ ինչ է, քան լրատվամիջոցի աշխատանքը առերևույթ պարալիզացնելու, Հայաստանում նախադեպը չունեցող գործելակերպ։

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը, որն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական հասարակության հիմքային արժեքներին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեության սկզբունքին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան ՊԱՀԱՆՋՈՒՄ Է․

* Անհապաղ վերադարձնել AntiFake.am լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան նրա բնականոն գործունեությունը հնարավոր դարձնելու նպատակով։
* Ապագայում ևս բացառել լրատվամիջոցների տեխնիկական ամբողջական պարալիզացումը՝ որևէ վարույթի շրջանակում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի անդամ լրատվամիջոցներս վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ տեխնիկապես և մասնագիտական ռեսուրսներով օժանդակել AntiFake.am լրատվականին՝ աջակցելով, որպեսզի նրանց մեդիա արտադրանքի շարունակականությունն ապահովվի մինչև տեխնիկայի վերադարձը և լրատվամիջոցի բնականոն գործունեության լիարժեք վերականգնումը»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից

Ձեզ գուցե հետաքրքրի