Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 17-11-2025

Օրակարգ․ Վաղարշապատում գերազանց աշխատեցին մինչև 2018-ը եղած «ընտրական» տեխնոլոգիաները․ Արմեն Բադալյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արմեն Բադալյանի հետ զրուցել ենք Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրությունների, դրանց արդյունքների, մասնավորապես՝ ՔՊ-ի հաղթանակի և ընդդիմադիր ուժերի անհաջողության պատճառների, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դասեր քաղելու անհրաժեշտության, Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի նոր դրսևորումների, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ծավալվող զարգացումների, ինչպես նարև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմեն Բադալյանը նկատում է՝ Վաղարշապատի ընտրություններում գերազանց ձևով գործեցին աշխատեցին մինչև 2018 թվականը Հայաստանում եղած «ընտրական տեխնոլոգիաները»։ «Երևում է մի բան, որ այս ընտրական գործընթացի թիկունքում շատ գերազանց ձևով աշխատել են մինչև 2018 թվականն աշխատված այսպես ընտրական, չակերտավոր ընտրական, տեխնոլոգիաները։ Այդ մեթոդաբանությունը շատ գերազանց ձևով կիրառվել է, որի արդյունքը ստացվել է ուրեմն այն, ինչը որ ստացվել է։ Ասել, որ դա ՔՊ-ն է արել, մի քիչ քիչ հավանական է, որովհետև դա իրականացնելու համար դու պետք է ընտրական գործընթացի բազմամյա, բավականին հաջող փորձ իրականացնես»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ այդ դեպքում ո՞վ է իրականացրել՝ Բադալյանը պատասխանեց․ «Թող արդեն ընդդիմադիրները մտածեն, թե ով սա կարող էր իրականացնել և ով իրականացրեց։ Հիմա ամեն դեպքում կարող ենք ասել, որ բավականին հաջող աշխատանք են տարել և ոնց որ թե հասկանում ենք արդեն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այդ նույն ուրեմն գործընթացները կկիրառվեն, և եթե այսպես գնա իրավիճակը, այսպես զարգանա, ապա Ազգային ժողովի ընտրություններում ՔՊ-ն կունենա մեծամասնություն՝ հիմա կունենա փոշիացած ձայներո՞վ թե՞ չփոշիացած ձայներով, դա մի քիչ ուրիշ հարց է»։

Քաղտեխնոլոգը վստահ է, որ Հայաստանում փողոցը՝ որպես գործոն, այլևս չի աշխատում, և Վեհարանի դեմ գրոհի դեպքում ևս այն Նիկոլ Փաշինյանին չի աջակցելու։ «Երբ որ ասում ենք՝ փողոցը չկա, վարչապետը իր հայտարարության մեջ նշեց չէ՞, որ սա քարտ-բլանշ էր Վեհարանի, եկեղեցու դեմ գնալու։ Եթե անդրադառնանք հիմա, կարող ենք մի բան փաստել, որ փողոցը չի պաշտպանելու վարչապետին՝ Վեհարանի դեմ պայքարում, որովհետև փողոց չկա։ Հասարակությունը՝ այսպես հազարավոր մարդիկ, չեն գնալու Վեհարանի դեմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ