Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 02-06-2025

Օրակարգ․ Եկեղեցին ոչնչացրել է Փաշինյանի գլխավոր խաղաքարտը․ Արմեն Բադալյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արմեն Բադալյանի հետ զրուցել ենք Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավի, դրա շարժառիթների ու նպատակների, Վեհափառի կողմից այդ թիրախավորումներին չարձագանքելու նպատակահարմարության, վերջինիս ձերբակալելու հավանականության, ներքաղաքական զարգացումների, մասնավորապես ԱԺ-ում Փաշինյանին անվստահության գործընթաց նախաձեռնելու նպատակահարմարության, դրա նպատակների, արտաքին դերակատարների հետաքրքրությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմեն Բադալյանը համոզմունք հայտնեց, որ Հայ Առաքելական եկեղեցին ոչնչացրել է Փաշինյանի վերընտրվելու գլխավոր խաղաքարտը։ «Խաղաղությունը կարող էր դրդել քվեարկել, բայց եկեղեցին ջնջում է այդ խաղաղությունը, այսինքն՝ քո հիմնական նախընտրական կոզրը՝ խաղաքարտը ոչնչացնում է։ Այ դա բերում է իրեն խիստ դժգոհություն, առավել ևս, որ տեսնում ենք՝ Միացյալ Նահանգներից աջակցություն այլևս չկա, Եվրոմիությունն անձամբ իրեն մասնակի աջակցություն տվեց, բայց դա չի նշանակում, որ այդ աջակցությունը կարող է ընտրազանգվածի համար դերակատարում ունենալ, իսկ Ռուսաստանի հետ կապված խնդիրներ կան, դրա մասին առանձին կանդրադառնանք։ Եվ փաստորեն ստացվում է, որ ինքը ստեղծում էր մի համակարգ, որը կարող էր իրեն ապահովել վերարտադրություն, եկեղեցին այդ համակարգը ոչնչացրեց՝ մի հատ մասնակցելով Շվեյցարիայի էդ խորհրդաժողովին»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգը նկատեց նաև, որ Ռուսաստանը չի աջակցելու Փաշինյանի վերընտրությանը։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից