Օրակարգ 1 ամիս առաջ - 20:00 25-05-2026

Օրակարգ․ Քթի ծակ ունեցեք և ուշադիր եղեք․ Նիկոլ Փաշինյանն արդեն պարտվել է․ Արմեն Բադալյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արմեն Բադալյանի հետ զրուցել ենք Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի և դրա շրջանակներում քաղաքական ուժերի կողմից կիրառվող տեխնոլոգիաների, առանցքային դերակատարների կողմից հանրությանն առաջարկվող ծրագրերի և դրանց աշխարհաքաղաքական ենթաշերտերի, հրապարակված վերջին սոցհարցումների և դրանց նպատակների, իշխանափոխության հասնելու հնարավորությունների, ընտրատեղամասերում վստահված անձանց և հանձնաժողովի անդամների աշխատանքի առանձնահատկությունների և ճիշտ կողմնորոշվելու անհրաժեշտության, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցի նպատակների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմեն Բադալյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանն արդեն պարտվել է։

«Հիշեք՝ եթե տվյալ տեղամասում լույսը անջատվեց, «պատահական» էլի, սենց, անմիջապես գնում ես, գրկում ես քվեատուփը, «Հայաստան» դաշինքի կամ, մյուսը ասեմ, որոնք ուզում են, իրոք, իշխանություն՝ գրկում ես քվեատուփը, որովհետև քվեատուփը հանելու են։ Լույսը անջատում են դրա համար, որ կամերան չի տեսնում՝ փոխեն։ Ու հեռախոսդ միացնում ես պրեամոյի, ինտերնետ բանը, միացնում ես, պահում ես էդ բանի վրա, սաղ էդ տարածքում ի՞նչ է կատարվում, որ անմիջապես լինի, որովհետև հիմա իշխող քաղաքական ուժի սցենարը կոտրել են, ինքը պարտվել է։

Որ ասում էի՝ մինչև հունիսի 7-ը պետք է ինքը պարտվի, ինքը պարտվել է, ինքը չի կարող այլևս 50+ տոկոս, նաև մյուս ուժերը, ասենք, «Հանրապետություն» կուսակցությունը կարող է պատահի 4%-ը անցկացնի, բայց ինքը էլի ՔՊ-ով չի կարողանում անգամ փոշիացող ձայներով հավաքի 50%-ը։ Իր միակ խնդիրը վերահսկելի քվեարկություն իրականացնելն է, ընդդիմության խնդիրը՝ քվեարկության վերահսկողությունը, որպեսզի նա վերահսկելի քվեարկություն չիրականացնի։ Այսինքն՝ տարբերությունները կան տեղամասերում։ Հիմա, եթե մասնակցությունը բարձր եղավ, տեղամասերում քվեարկությունը դու վերահսկեցիր՝ դու արդեն հաղթած ես։ Սա պետք է իմանալ»,- շեշտում է նա։

Քաղտեխնոլոգը նկատում է՝ Ռոբերտ Քոչարյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր մրցակիցը։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան