Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:39 16-11-2025

Oragir.News-ի նկատած խախտումը 14/11 ընտրատեղամասում չէին արձանագրել, թեպետ տեղյակ էին դրա մասին

14/11 ընտրատեղամասում Oragir.News-ի թղթակիցը նկատեց ընտրախախտում, թեպետ հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ իրենց ընտրատեղամասում խախտումներ չեն արձանագրվել:

Բանն այն է, որ ընտրատեղամասում օգնող են գրանցել, բայց նույնականացումից հետո պարզվել է, որ քաղաքացին պետք է ուրիշ ընտրատեղամասում ընտրի, ու դրա մասին արձանագրություն չեն կազմել:

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ երբ մոտեցել ու տեղեկացրել է Վաղարշապատի ՔՊ-ական համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի աշխատակազմի ներկայացուցիչ հանձնաժողովի նախագահին, պարզվել է, որ հանձնաժողովը չի արձանագրել ընտրախախտումը:

Մեր թղթակցին հաջողվեց նաև պարզել, որ հանձնաժողովի նախագահին նախապես զգուշացրել են, որ ոչինչ չարվի:

Խախտումը նկատելուց հետո միայն դիտորդներն ու վստահված անձինք մոտեցել և արձանագրել են այն:

Oragir.News-ի թղթակիցը փորձեց խախտման մասին պարզաբանում ստանալ ՔՊ-ի վստահված անձից, սակայն վերջինս խուսափեց՝ ասելով, որ հարցազրույց չի տալիս:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ