copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:51 08-05-2025

Հանրային ռադիոյի տնօրենը՝ հերթական սկանդալի կիզակետում. Քոլոյանին 3 օր ժամկետ են տվել

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել: Բացի այն, որ Քոլոյանը օրենքի խախտումներով է ռադիոյի տնօրեն ընտրվել, ինչի արդյունքում շուրջ երկու դատական հայց է ներկայացվել ՀՀԽ-ի դեմ, պարզվում է՝ հիմա էլ Քոլոյանին նույն Հանրային հեռարձակող խորհուրդը ինչ-ինչ ֆինանսական չարաշահումների մեջ է մեղադրում, հայտնել է «Հրապարակ»-ը։

Երեկ՝ մայիսի 7-ին Հանրային հեռարձակող խորհուրդը նիստ է գումարել և Քոլոյանի դեմ կարգապահական վարույթ նախաձեռնել: Խորհուրդը Քոլոյանին ընդամենը 3 աշխատանքային օր է տվել գրավոր բացատրություն ներկայացնելու համար:

Հանրային ռադիոյի «Հրապարակ»-ի աղբյուրները պատմում են, որ Քոլոյանին խորհուրդը մի քանի ասպեկտում է մեղադրում: Նախ կարծում են, որ նա աշխատանքային պարտականությունները ստանձնելուց ի վեր ռադիոն խառնաշփոթի է վերածել և չի կարողանում լեզու գտնել հատկապես ռադիոլուրի անձնակազմի հետ, ինչի արդյունքում տուժում է աշխատանքը, մյուս պատճառն էլ ֆինանսական միջոցների վատնումն է: Քոլոյանը բաժանորդագրվել է Reuters-ին, որի ամսական բաժանորդագրության արժեքը 2900 դոլար է, սակայն, որպես այդպիսին, աշխատանքի որակն այդպես էլ չի բարձրացել: Նման օրինակներ էլի կան, ինչը ՀՀԽ-ի մոտ կասկածներ է առաջացրել:

«Հրապարակ»-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Արմեն Քոլոյանից:

Նա ասել է. «Ես խոստանում եմ կտամ պարզաբանում միայն այն ժամանակ, երբ ինքս կհասկանամ, թե ինչի մասին է խոսքը: Ես ոչ մի բան չգիտեմ իրոք, ուստի սպեկուլյատիվ քննարկումների մեջ չեմ ցանկանում մտնել և ընթերցողներին շեղել, եկեք սպասենք, հասկանամ՝ ինչի մասին է խոսքը, ես անպայման մեկնաբանություն կտամ: Գուցե մյուս շաբաթ պարզ լինի, դա ինձանից կախված չէ»:

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ ծախսերի համար են իրեն մեղադրում, Քոլոյանը պատասխանել է՝ չի ցանկանում այժմ այդ մասին խոսել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից