copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 19:14 13-11-2025

Մեղրիի «Փոքր թաղերում» չշահագործվող «Москвич» է այրվել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։

Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող «Москвич» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: