copy image url
Միտք Ներքին 9 ամիս առաջ - 09:45 12-11-2025

Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան կիր էջում գրել է․

Բանակում ատեստացիայի արդյունքում հավելյալ գումարներ ստացող զինծառայողների վերաբերյալ, օրեր առաջ, պաշտպանության նախարարը ցուցանիշներ էր ներկայացրել, որտեղ երևում էր, թե շարքային անձնակազմի պայմանագրայիններն, ըստ գնահատականների, որքան աշխատավարձ են ստանում:

Ներկայացված անձնակազմի ճնշող մեծամասնությունը ենթադրաբար մարտական հերթապահություն կրող անձնակազմն էր:

Ըստ ՊՆ-ի, ատեստացիայի արդյունքում 3513 շարքային-պայմանագրայիններ տարբեր չափի հավելավճարներ է ստանում:

Ճիշտ է` զինված ուժերի ընդհանուր թիվը հույժ գաղտնի տեղեկություն է, սակայն մարտական հերթապահության զորամասերի, Ադրբեջանի հետ մեր ունեցած առաջնագծի երկարության մասին նույնիսկ նվազագույն պատկերացումներ ունեցող մարդիկ հասկանում են չէ՞, թե բանակի շարքային-պայմանագրայինների հաստիքացուցակում ինչպիսի փոքր տոկոս է կազմելու 3513 թիվը:

Այս համատեքստում, բնականաբար, չի ասվում, որ զորքերում շարքային-պայմանագրայինների աշխատավարձը սկսվում է 120-130 հզ. դրամից:

Նաև հիշեցնեմ, որ մոտավոր գնահատականներով, ԶՈւ անձնակազմի կեսը կամ նույնիսկ դրանից ավելին, տարբեր պատճառներով ատեստացիա հանձնելու հնարավորություն չունեն, իսկ ատեստացիայի քննություններին մասնակցողների 40%-ից ավելին դրա նվազագույն շեմը չի հաղթահարում:

Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը:

ՀԳ. Ատեստացիայի համակարգի բարելավման և զորքերի մարտական պատրաստության վիճակի բարձրացման հարցն առանձին քննարկման թեմա է, որին բազմիցս անդրադարձել եմ ու դեռ կխոսեմ:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան