Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 18:00 11-11-2025

Մեր հիմար կառավարությունը կխանգարի, չի թողի, որ արդար մարդն ընտրվի․ հարցում՝ Էջմիածնում

Կիրակի օրը՝ նոյեմբերի 16-ին կկայանան Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները։
Վաղարշապատը խոշորացված համայնք է, որը ներառում է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը և 18 գյուղ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների թիվը կազմում է 70 022 մարդ: Քվեարկության համար կբացվի քառասունյոթ ընտրատեղամաս:

Ընտրություններին կմասնակցի ութ քաղաքական ուժ։

Oragir.News-ը եղել է Էջմիածնում, շրջել փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում կիրակի արդար ընտրություններ կլինե՞ն, իսկ խախտումներ նկատե՞լ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի հավատում արդար ընտրությունների, որոշներն էլ հույս հայտնեցին, որ ընտրություններն արդար կլինեն։

«Այո, իհարկե Էջմիածինն արդար քաղաք ա։ Ոնց կարա խախտումներ չլինի, 7 տրի խախտումներով ապրում ենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կառավարությունը թույլ չի տա,, որ արդար ըտրություններ լինեն։
«Ոչ, որովհետև էս մեր հիմար կառավարությունը կխանգարի, չի թողի, որ արդար մարդը ընտրվի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է պայքարել արդար ընտրությունների համար։
«Ինձ թվում ա պետք աոր լինեն։ Եթե էս անգամ էլ մաքուր ընտրություններ չեղան, ժողովուրդը լրիվ կկոտրվի, առանց այդ էլ ժողովուրդը լավ վիճակում չի։ Պետք է պայքարել, որ մաքուր ընտրություններ լինեն»,- ասաց նա։

«Պիտի արդար լինեն, որ արդար լինի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը