Նրանց կարծիքով Ներքին 10 ամիս առաջ - 22:30 08-11-2025

Դատական իշխանությունը լսում է կառավարությանը․ իր նշանակած մարդիկ են․ հարցում

Ժողովրդավարական պետության հիմնասյուներից մեկը դատական իշխանության անկախությունն է։ Դատական համակարգը պետք է ապահովի հասարակության իրավունքների պաշտպանությունը՝ անկախ գործադիր կամ օրենսդիր մարմինների ազդեցությունից։

Սակայն ներկայիս իրավիճակում՝այս իշխանությունների կառավարման օրոք այլ պատկեր է Հայաստանում։ Ներկայումս դատական համակարգն ամբողջությամբ ենթարկվում է կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում դատական իշխանությունն անկա՞խ է, թե՞ լսում է կառավարությանը»։

Հարցվածների ճնշող մեծամասնութունը նշեց, որ դատական իշխանությունը լսում է կառավարությանը, որոշերն էլ ասացին, որ անկախ է։

«Որտե՞ղ ա անկախ, Հայաստանո՞ւմ, չէ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դատական համակարգում ոչ մի փոփոխություն չկա։

«Անկախ չի, այդպես եմ տեսնում։ Առանձնապես ոչ մի փոփոխություն ես այդ համակարգում չեմ տեսնում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դատական իշխանությունը լսում է կառավարությանը։,

«Բնականաբար լսում է կառավարությանը, որովհետև կարևորը կառավարությունն ինքն է թելադրում և ով որ աշխատում է իրա նշանակած մարդիկ են, որովհետև ինքը չէր կարող հանկարծակի մարդ նշանակել։ Նենց մարդ պիտի նշանակեր, որ համ խելացի լիներ, համ իրան լսեր»,- ասաց նա։

«Լսում է կառավարությանը միանշանակ, տեղեկացված եմ, թե ինչպիսի գործընթաց է առաջանում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա