copy image url
Ներքին Խոսք Տեսանյութ 9 ամիս առաջ - 11:12 08-11-2025

Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջում գրել է․

Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ բամբասանք, զրպարտություն, անձնական վիրավորանքներ։ Դա նշանակում է, որ ասելիք չունեն, մոտները փաստարկի սով է։

Մենք տվյալ դեպքում կառաջնորդվենք «շունը հաչում է, քարավանը գնում է» տարբերակով։ Մեր հակադարձումները կլինեն քաղաքական, մասնագիտական հարթության մեջ։

Ի դեպ, եթե իրենք իրենց շեֆից չեն ամաչում, ապա ինչո՞ւ Նիկոլը գլուխը բնից չի հանում։ Թող գա Վաղարշապատ, սեփական հոր անցած ուղին ուրացած իր թեկնածուին սատարի։ Թե՞ հասկանում են, որ էլ առաջվա նախշունը չի «հոգավորը» ու չի կարող մարդկանց աչքերին երևալ։ Համ էլ՝ այդքան մեծ թիկնազորով, որ գա Վաղարշապատ, մարդիկ ավելի են տրամադրվելու ՔՊԿ–ի դեմ։ Այնպես որ, ճիշտ էլ հաշվել են, որ պետք է Նիկոլի «ռոժը» չերևա, որ իր դրածոն գոնե մարդկանց մի մասին կարողանա խաբել, թե, իբր, ինքը կապ չունի Նիկոլի ու «Քաղաքացիական պայմանագրի» հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը