Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:40 06-11-2025

Ժողովուրդ, էդ դպրոցի դաշնամուրը էրեխեքի համար ա, թող ջարդեն, բայց բեմի վրա թող լինի, մի' պահեք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգ է, որ դպրոցներին էլեկտրոնային դաշնամուր են տվել, բայց չի օգտագործվում։

«Էս վերջերս մտել եմ մի դպրոց, նայում եմ՝ դաշնամուր չկա, ասում եմ դաշնամուր չե՞ք ստացել, ասում է՝ ստացել ենք: Ասում է՝ դահլիճին կից կա պահեստ, այդ պահեստում դրված է»,– կառավարության նիստում հայտարարեց նա։

Փաշինյանը շարունակեց. «Հագելիներս, դա երեխաների համար է. դա մեր տան սպասքի պես մի տարեք դրեք պահարանում, դուռը փակեք, որ 50 տարի հետո էլ վարչապետ գա, ասի՝ դաշնամուրն ո՞ւր է, ասեք՝ հեսա. ձեռք տված չի: Այդ դաշնամուրը դրված է, որ երեխաները նվագեն. թող երեխաները նվագեն, փչացնեն, թող տան ջարդեն. մի պահեք պահեստում. դրեք բեմերի վրա. բոլոր տեղերում դաշնամուրները ստացված են, դրանք պետք է լինեն բեմի վրա կամ հասանելի տեղում, դահլիճում պետք է լինեն, որ երեխաները նվագեն դաշնամուր:

Դա արվում է, որ երեխաները ստեղծագործելու հնարավորություն ունենան, դպրոցներում երկար մնալու մոտիվացիա լինի»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ