copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:01 18-01-2023

Կեցցե այն դաշնամուրը, որ վաղն է գալու

Այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մեզ զարմացրեց ոչ թե իր հերթական հուժկու հայտարարությամբ Բերձորի միջանցքի վերաբերյալ, այլ հերթական կատարմամբ։

Նա էլի դաշնամուր է նվագել, Խաչատուրյանը սիրում է բոլոր անհասկանալի իրավիճակներում դաշնամուր նվագել, իրավանախորդը, օրինակ, տարբեր բաներ էր փորձում՝ պաղպաղակ ուտել, բուրգեր պատրաստել, քոչարի պարել, այս առումով Խաչատուրյանը միասեր է։

Բայց միայն ՀՀ նախագահը չէ, որ այսպես «ադեկվատ» և «համաչափ» է արձագանքում ստեղծված իրավիճակին, նրա երաժշտության ներքո անտեսվեց ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր իրադարձություն, ԱԺ-ի սիմվոլները՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը երեկ մատաղ սերնդին բացատրել են, թե ինչ է խորհրդարանը, ինչ է պատգամավորի աշխատանքը։

Ահա թե ինչպիսի դժբախտություններ կարող են պատահել մեզ հետ, այնպես որ Խաչատուրյանի նվագած երաժշտությանը դեռ երանի կտանք։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում