copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:20 06-11-2025

Վաղը սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի գիտնականների կանխատեսմամբ՝ վաղը՝ նոյեմբերի 7-ին, սպասվում է տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը։

«Ներկայումս, նույնիսկ թուլացած տեսքով (բացառությամբ գիշերային ալիքի), վաղվա կանխատեսումը ցույց է տալիս G3-G4 ինտենսիվության փոթորիկներ, այսինքն, ուժեղից մինչև շատ ուժեղ։ Օրվա ընթացքում վերահաշվարկի դեպքում այս միջակայքը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի G4-G5 միջակայքի», – նշել են հետազոտողները։

Սա նշանակում է, որ Երկրի մագնիսական դաշտում առաջացած խանգարումները կարող են զգալի ազդեցություն ունենալ ինչպես տեխնիկական համակարգերի, այնպես էլ մարդու ինքնազգացողության վրա։