copy image url
Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 09:36 06-11-2025

Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով ցորենով բեռնված ևս 132 վագոն կուղարկի Հայաստան

Մինչև 2026 թվականի հունվարի վերջը ևս 132 երկաթուղային վագոն ցորեն կուղարկվի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, հայտարարել են ՌԴ տրանսպորտի նախարարությունից։

Գիշերը Ռուսաստանից Հայաստան է ժամանել ցորենի առաջին խմբաքանակը։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կազմակերպել է ավելի քան 1000 տոննա ցորենի տեղափոխումը Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։

ՀԿԵ-ի «Դալարիկ» կայարան կհասցվի տասնհինգ հացահատիկային տանկեր։

Տրանսպորտի նախարարությունից ընդգծել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման վերականգնման շնորհիվ․ «90-ականներից ի վեր սա նման փոխադրումների առաջին դեպքն է», – եզրափակել են ՌԴ գերատեսչությունում:

Դիտարկվում են նաև այլ կատեգորիաների բեռների տեղափոխումներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից