Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:28 06-11-2025

ՔՊ-ական պատգամավորներն ընդդեմ Կառավարության․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Իշխանական պատգամավորներն այնքան թքած ունեն օրենսդիր աշխատանքի վրա, որ դարձել են կառավարության նախագծերը տապալողներ։ Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացրած նախագիծը բացասական եզրակացություն ստացավ միայն այն պատճառով, որ հանձնաժողովի ՔՊ-ական մեծամասնությունից ընդամենը 3 պատգամավոր էր նիստին ներկա՝ նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ալխաս Ղազարյանը եւ Կարեն Սարուխանյանը, իսկ նախագծին առնվազն 4 կողմ էր հարկավոր:

Քվեարկությունից հետո միայն, երբ Վլադիմիր Վարդանյանը զարմանք հայտնեց, թե ինչու չեն ներկայացել, քանի որ բոլորը պատշաճ ծանուցվել են նիստի մասին, շնչակտուր քննասենյակ մտավ Տրդատ Սարգսյանը, բայց, ինչպես ասում են, գնացքը գնացել էր, եւ ՔՊ-ն իր ձեռքով տապալեց կառավարության բերած նախագիծը, որն էլեկտրոնային ծանուցումների մասին էր:

Հիշեցնենք․ ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ, որպեսզի 2026 թվականի սկզբից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց այդ համակարգով ծանուցեն»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից