Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 05-11-2025

Սամվել Կարապետյանի գործը մինչև ընտրությունները դատարան չեն ուղարկի․ հարցում

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն արդեն չորսուկես ամիս կալանավորված է, սակայն նրա գործը չեն ուղարկում դատարան։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ գործընթացում ներգրավված քննիչները զբաղվում են ոչ միայն «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի գործով։ Նրանք ունեն նաև բազմաթիվ այլ քրեական գործեր, որոնք քննության կարիք ունեն։

Սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեղադրել է նրան՝ իր ենթակաների՝ տվյալ գործի քննության մասով անգործության համար։

«Քննչական կոմիտեն ունի հստակ նպատակ՝ Սամվել Կարապետյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ»,- համոզմունք է հայտնել Խամոյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սամվել Կարապետյանի կալանավորումից չորսուկես ամիս անց նրա գործը դեռ դատարան չի ուղարկվել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Սամվել Կարապետյանին կալանավորելը ճիշտ չէր, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Իրանք գիտեն, իրանք մեկ ա խարդախ են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մինչև ընտրությունները չլինեն, գործը դատարան չի ուղարկվի։ «Նրա գործը դատարան ոչ էլ ուղարկեն, մինչև իրա նման մի 20 հոգի ընդեղ լինեն, ընտրություններն էլ անցնեն»,- նշեց նա։

«Դե որովհետև ոչ մի բան չկա, դրա համար էլ չեն ուղարկում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից