copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 11:03 05-11-2025

Չեմ կարողանում հանդուրժել այն մարդկանց, ովքեր առավոտից երեկո միայն իրենց փորն են լցնում. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում կրկին չինական հին փիլիսոփայությունից հատվածներ է մեջբերել:

«Սաներից մեկը հարցրեց.

-Ի՞նչ է պետք կառավարելու համար։

Վարպետը պատասխանեց.

-Բավարար քանակությամբ սնունդ, բավարար քանակությամբ զենք և ժողովրդի վստահությունը։

-Եթե ստիպված լինեիր երեքից մեկից հրաժարվել, որի՞ց կհրաժարվեիր։

-Զենքից։

-Եթե ստիպված լինեիր հրաժարվել նաև մյուս երկուսից մեկից, ո՞րը կլիներ դա։

-Սնունդը։ Ի վերջո, բոլորն էլ մի օր մեռնելու են, բայց առանց ժողովրդի վստահության ոչ մի կառավարություն չի կարող կանգուն մնալ։

(The Text of The Analects, Chapter 12, 12.7.)

Վարպետն ասաց. «Չեմ կարողանում հանդուրժել այն մարդկանց, ովքեր առավոտից երեկո միայն իրենց փորն են լցնում` առանց ուղեղն աշխատեցնելու։ Ինչու՞ չեն մի բան խաղում. ոչինչ չանելուց առնվազն ավելի լավ է»։

(The Text of The Analects, Chapter 17, 17.22.)

2570 տարվա հնության այս մտքերն, իհարկե, միշտ կարելի է հարմարեցնել մեր օրերին և մեկնաբանել՝ ըստ պատեհության։

Կոնկրետ այս մեկը ես կմեկնաբանեի հետևյալ կերպ` նա, ում մարդկային ամենամեծ արժեքն ու արժանիքը սեփական որովայնն է, լավ կանի` ընկերուհիների հետ խաղ խաղա և չմիջամտի խոսակցություններին, որոնք իր գլխին էլ, որովայնին էլ անհասանելի են։ Իսկ եթե վախենում է, որ տեսագրությունը կմտնի մարդկանց տներ, ապա ոչնչով չեմ կարող մխիթարել։ Թարսի նման, Վարպետն էլ նման դեպքերի համար բան չի ասում։

Մարդկային արժանապատվության այլասերումն, ինչ խոսք, լույսի արագությամբ գերազանցում է հազարամյակների իմաստություններին»,- գրել է Աննա Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ