copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:07 12-03-2024

Արշակ Կարապետյանը չի զեկուցել ինձ, որ ադրբեջանցիները դիրքեր են վերցրել, կես ժամ չեմ հանդուրժել ․ Փաշինյան

Արշակ Կարապետյանը՝ լինելով ՊՆ նախարար, չի զեկուցել ինձ, որ ադրբեջանցիները դիրքեր են վերցրել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արշակ Կարապետյանը ամենակարճ պաշտոնավարած ՊՆ նախարարն է։ Այդ ընթացքում եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, եղել է 2021-ի մայիսի իրադարձությունները, հետո եղել է ՊՆ նախարար՝ եղել են 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Ես նրան որոշում եմ կայացրել հանել աշխատանքից, 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նա ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք եւ նույնիսկ դիրքեր են վերցրել։ Նա կամ դրա մասին տեղյակ չի եղել, կամ տեղյակ լինելով՝ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որեւէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք նա Կրեմլի «ցուցումով» է նշանակվել ՊՆ նախարար, եւ կա՞ն այլ պաշտոնյաներ, որոնք այդ «ցուցումով» են նշանակվել, Փաշինյանն ասաց․ «Շատ վտանգավոր է, եթե այդ ժանրը այդպես գործի։ Նրան ՊՆ նախարար նշանակելու հարցում էլ հնարավոր է՝ անտեսված չի եղել նրա մոտ հարաբերությունները ՌԴ-ի մի շարք շրջանակների հետ։ Մտածում ենք՝ լավ, ի՞նչն է պատճառը, որ մեր դաշնակիցները չեն հստակեցնում, կարո՞ղ է պետք է լրացուցիչ ժեստեր անենք, որպեսզի մեր անվտանգային համակարգերը սկսեն գործել»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը