copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 19:42 03-11-2025

Աբովյան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հողատարածքներ օտարելու և փողերի լվացման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2008-2015 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 65 հողատարածքները, այդ թվում՝ հրապարակները, ճանապարհները, զբոսայգիները, պուրակներն ու գործառնական նշանակություններով տարածքներն ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով օտարել տարբեր ֆիզիկական անձանց, որի հետևանքով քաղաքացիները զրկվել են համայնքապատկան հողատարածքներից օգտվելու հնարավորությունից:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ հողատարածքները օտարելու ընթացքում Կ. Գ.-ն մի շարք դեպքերում չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, ինպես նաև Աբովյանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի հետ համատեղ կատարել պաշտոնեական կեղծիքներ, մասնավորապես՝ ստորագրել և հաստատել է հողատարածքները աճուրդ վաճառքով օտարելու վերաբերյալ կազմված բազմաթիվ կեղծ արձանագրություններ: Բացի այդ, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ, Կ. Գ.-ն օրինականացրել է հանցավոր գործունեության հետևանքով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը (հողատարածքներ)՝ ձևական գործարքների կնքմամբ դրանց նկատմամբ փաստացի ձեռք բերելով սեփականության իրավունք։

Վերը նշված հանցանքների կատարման համար Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2–րդ մասով (64 դրվագ), 308–րդ հոդվածի 1-ին մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1–ին և 3–րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (49 դրվագ) և 196–րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ):

Վերջինս ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել համայնքին պատճառված 261 մլն ՀՀ դրամի վնասը։

Կ.Գ.-ի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել 40 մլն ՀՀ դրամի գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը։ Կ. Գ.-ի ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը