copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 12:37 03-11-2025

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ, Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարվում է մրցույթ

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարում է մրցույթ հետևյալ անվանակարգերում․

1. Երիտասարդների ուսման հնարավորությունների բարելավում
2. Երիտասարդների աշխատանքի ապահովման խնդիրը
3. Ի՞նչ անել, որպեսզի երիտասարդները մնան Հայաստանում
4. Ի՞նչ անել, որպեսզի հեռացած երիտասարդները վերադառնան Հայաստան
5. Առողջ սերունդ. Ինչպե՞ս մասսայականացնել սպորտը երիտասարդության շրջանում
6. Պայքար թմրամոլության դեմ

Հայտը ներկայացնել հետևյալ ձևաչափով.
• Խնդրի համառոտ նկարագրում
• Լուծումերի կոնկրետ քայլեր
• Առաջարկներ

Լավագույն առաջարկների համար նախատեսված են խոշոր դրամական պարգևներ։ Լավագույն առաջարկները կներառվեն՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեջ։ Լավագույն առաջարկների հեղինակները կներգրավվեն «Առաջարկ Հայաստանին» թիմի աշխատանքներում։ Նախատեսված են մեծ թվով խրախուսական մրցանակներ։
Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 35 տարեկան երիտասարդները։

Նույն հեղինակը առաջարկներ կարող է ներկայացանել տարբեր անվանակարգերում։
Հետաքրքիր ու համարձակ գաղափարներով մասնակիցը դառնանք մեզ հուզող խնդիրների լուծմանը։
Նոր գաղափարներ, նոր հետաքրքիր առաջարկներ, նոր լուծումներ։

Հայտերը մինչև նոյեմբերի 16-ը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել Արգիշտի 9 հասցեում գտնվող գրասենյակ։ Հեռ․ 010-600-601

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից