copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 20:35 31-10-2025

Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի գործով 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման

Թուրքական դատարանը 11 մարդու դատապարտել է ցմահ ազատազրկման՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու լեռնադահուկային հանգստավայրում հունվարին տեղի ունեցած հրդեհի դեպքով, որի հետևանքով զոհվել է 78 մարդ: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Դպրոցական արձակուրդների ժամանակ շատ ընտանիքներ են մեկնել լեռնադահուկային հանգստավայր: Զոհերի թվում է 34 երեխա։ Եվս 137 մարդ վնասվածքներ է ստացել։

Ցմահ դատապարտյալների թվում է «Գրանդ Քարթալ» հյուրանոցի սեփականատերը:

Մեղադրյալների թվում են նաև հյուրանոցի խորհրդի անդամներ, մենեջերներ և աշխատակիցներ, ինչպես նաև փոխքաղաքապետ և հրշեջ ծառայության աշխատակիցներ։

Անկախ փորձագետները նշել են, որ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բացակայել են հրդեհային անվտանգության տարրական միջոցառումները։
Հրդեհը սկսվել է 12-հարկանի շենքի ռեստորանի հատակից:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում