Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:53 31-10-2025

Դատախազությունը ստացել է Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ «ՀայաՔվեի» հաղորդումը

Դատախազությունը ստացել է Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ «Հայաքվեի» ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել էր, որ հաղորդում են ներկայացրել Դատախազություն․ «Հաղորդումը վերաբերում է նրան, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերազանցելով իր լիազորությունները և չարաշահելով դրանք, այն օգտագործել է՝ միջամտելու համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության մեջ»,- նշել էր նա։

Ամենից շատ դիտված