copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:13 31-10-2025

ԱԽ քարտուղարը հանդիպել է Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ

Բահրեյնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդական Գաբրիել Լյուխինգերի հետ:

Արմեն Գրիգորյանն ու Գաբրիել Լյուխինգերը քննարկել են բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև գալիք միջոցառումների շրջանակներում համագործակցության և դրանցում մասնակցության հնարավորություններին:

Կողմերը քննարկել են նաև միջազգային անվտանգային զարգացումները: