Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 18:00 30-10-2025

Նիկոլն իր փիարից բացի ոչինչ չի անում․ հեծանիվն էլ դրա համար է քշում․հարցում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվու է Ֆրանսիայում՝ մասնակցելու Փարիզի խաղաղության ֆորումին։
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հասցրել է հեծաիվ քշել։ Սոցցանցի իր էջերում նա տեսանյութ է հրապարակել Փարիզում հեծանվային զբոսանքից, տեսանյութին կից գրելով․ «Հեծանվային լուսաբացը Փարիզում»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում հեծանիվը քարոզելու՞, թե՞ սեփական փիարի»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը սեփական փիարի համար, որոշներն էլ ասացին, որ վատ չէ, որ նա սպորտով է զբաղվումմ։
«Ինձ թվում ա սեփական փիարի համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հետաքրքրվում Նիկոլ Փաշինյանի նախասիրություններով։
«Չգիտեմ, ինձ բավականին միևնույնն է, ես չեմ հետևում վերջինիս հոբբիներին, ես իմ հոբբիներն ունեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը բացի փիարից ուրիշ ոչինչ չի անում։
«Ինքը ոչ մի բան էլ բացի փիարից չի անում, պարզ չի, որ փիարի համար ա։ Տեսանք 7 տարվա մեջ ինչ են իրանցից ներկայացնումմ ինքն էլ, իրա կառավարությունն էլ»,- ասաց նա։

«Իրա սեփական փիարի համար, որովհետև ինքը ստախոս, խաբեբայի մեկն ա»,- պատասխանեց մեկ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ