Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 18:00 15-09-2025

Նիկոլն ուռոդ ա, դրա համար էլ հայրենիքի համար պայքարելն իր համար անորոշ ա․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը դիտել է ՀանդArt-ի «Ցանկապատ» ներկայացումը: Նա ավարտից հետո քննարկումներ է ունեցել դերասանների, հանդիսատեսի հետ՝ ներկայացնելով իր հետևությունները։ Տեսանյութը տեղադրված է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։

«Այս ներկայացումներն, այս կարգի բեմադրությունները միշտ ավարտվում են անորոշ, հուզական ուղերձով։ Այդպես էլ չենք հասկանում՝ այս ամենից հետևությունը ո՞րն է։ Դա շատ կարևոր է։ Ներկայացումը դուր եկավ ինձ, ունեմ իմ հետևությունը։ Այս ամենից հետևություն ...»,- ասել է Փաշինյանը։

Հանդիսատեսից մեկը շարունակել է. «Պետք է սիրել հայրենիքն ու պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար»։
Փաշինյանն արձագանքել է. «Դա էլ է շատ անորոշ, կաջառարկեմ քննարկել այդ հարցը»:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հայրենիքի յուրաքաչյուր սանտիմետրի համար պայքարելը Փաշինյանի համար անորոշ»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխան տալ, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն աննորմալ է։
«Ուռոդ ա որովհետև»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի լսել Նիկոլ Փաշինյանի ասածը։
«Ինչի ա անորոշ։ Չեմ լսել, որ ասել է անորոշ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝գուցե Նիկոլ Փաշինյանը վախենում է կորուստներից։
«Երևի վախենում ա շատ նորից կորուստներ ունենանք ու միանգամից նահանջում է հետ, ինձ թվում է դա է պատճառը»,- ասաց նա։

«Որովհետև ինքը աննորմալ ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից

Ձեզ գուցե հետաքրքրի