Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:22 29-10-2025

Առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունները. Գերմանիայում ՀՀ դեսպան

Առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջկառավարական բանակցությունները:

Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

«Բանակցությունների ընթացքում քննարկվելու և ձեռք են բերվելու պայմանավորվածություններ առաջիկա երկու տարիների ֆինանսական և տեխնիական համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ: ՀՀ պատվիրակությունը գլխավորում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ ԳԴՀ պատվիրակությունը՝ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը:

Երկու երկրների պատվիրակությունների կազմում են բարձրաստիճան ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից: Բացի բարձրաստիճան հանդիպումներից, նախատեսվում է նաև հանդիպումներ գործարարների հետ: Բանակցություններին և բարձրաստիճան հանդիպումներին կմասնակցի նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել