Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 10 ամիս առաջ - 14:20 29-10-2025

Եվրոխորհրդարանի պատգամավոր Գերոլֆ Աննեմանսի հետ հանդիպումը, թեև առաջին անգամ էր, շատ ջերմ ստացվեց

«Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան կիր էջում գրել է․

Երեկ մենք հետաքրքիր հանդիպում ունեցանք «Եվրանեսթ»-ի վեհաժողովին մասնակցության նպատակով Հայաստանում գտնվող Եվրոխորհրդարանի պատգամավոր Գերոլֆ Աննեմանսի հետ։

Գերոլֆ Աննեմանսը բելգիացի իրավաբան է, հրապարակախոս և «Ֆլամանդական շահ» առաջատար ընդդիմադիր կուսակցության առաջնորդը: Նա ակտիվորեն հանդես է գալիս ազգային ինքնության պահպանության դիրքերից, քրիստոնեական արժեքների և ավանդական կենսակերպի պաշտպան է, ակտիվ ընդդիմանում է ԵՄ շրջանակներում իրականացվող համահարթեցմանը:

Մենք խոսեցինք Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, գործող վարչախմբի ահագնացող բռնաճնշումներից, Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա արշավից, ինչպես նաև անդրադարձանք Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի կողմից Հայաստանի դեմ իրականացվող տարաբնույթ թշնամական գործողություններին:

Հանդիպումը, թեև առաջին անգամ էր, շատ ջերմ ստացվեց, մենք պայմանավորվեցինք շարունակել պարբերական շփումները և հաղորդակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը