Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 28-10-2025

Նիկոլն ախպերներին ա հրավիրել, բայց մենք դեմ ենք․ թշնամուն միայն զենքով են ընդունում․ հարցում

Հայաստանի իշխանությունները հրավիրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2026 թվականի մայիսին, Երևանում։

«Մենք հրավերներ ենք ներկայացրել, փաստաթղթային դեռ չենք ուղարկել, բայց բանավոր հրավիրել ենք ամենաբարձր մակարդակով մասնակցելու»,– ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Պատրա՞ստ եք Երևանում ընդունել Էրդողանին և Ալիևին»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ իշխանությունը ժողովրդին չի լսում։

«Ոչ, ժողովուրդը չի հրավիրել, կատեգորիկ ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ալիևն ու Էրդողանը մեր թշնամիներն են։ «Իհարկե ոչ, նրանք մեր թշնամիներն են։ Ասելիքը շատ ա, բայց ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ իշխանությունը բազմաթիվ սխալներ է արել։ «Իհարկե ոչ, ինձ թվում ա՝ պարզ ա պատճառները։ Ղեկավարությունն արդեն էնքան սխալներ ա արել,սա էլ հերթականն ա, էլ չենք զարմանում սխալների, վատ արարքների վրա։ այ որ լավ արարք անեն, զարգացնեն երկիրը կզարմանանք»,- ասաց նա։

«Իրա ախպերներն են, ոնց չհրավիրի։ Թշնամուն ոնց են ընդունում, միայն զենքով»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը