copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:33 28-10-2025

Առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Հայաստանյան քաղաքական դաշտում առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի: «Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը նոր քաղաքական միավորի՝ կուսակցության ձեւավորմանն է ձեռնամուխ եղել: Մեր տեղեկություններով, նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Հայկական ճանապարհ» եւ գործելու է Մանուկյանի կողմից ղեկավարվող «Արմենիա 2026» շարժման գաղափարախոսության հիմքի վրա: Ինչպես հայտնի է՝ շարժումը գործում է ընդդիմադիր դաշտում եւ ստեղծման առաջին իսկ օրվանից հանդես է գալիս «Մենք»-ի գաղափարախոսությամբ:

Այս օրերին կուսակցության գրանցման փաստաթղթային աշխատանքներն են ավարտին հասցվում, սպասվում է, որ հաջորդ ամիս արդեն կուսակցությունը պաշտոնապես գրանցված կլինի, մինչ այդ, իհարկե, տեղի կունենա հիմնադիր համագումարը: Մանուկյանն ակտիվ քաղաքականությունում է արդեն մի քանի ամիս: Այս ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ներկայացրել իր մոտեցումները երկրում ստեղծված խնդիրների շուրջ: Նորաստեղծ կուսակցությունը մասնակցելու է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է