copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:25 28-10-2025

ՔՊ-ական համայնքապետի քրեական անցյալն ու ներկան․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում՝ Լիսկայի ազգուտակի արժանի փոխարինողը դարձել։

Մամուլը բազմիցս գրել է նրանց մասնակցությամբ «ռազբորկաների» մասին, որոնք անպատիժ են մնացել, քանի որ մարզի դատախազը Մելիքսեթի որդին է՝ Մասիս Պողոսյանը։

Չնայած գլխավոր դատախազին մարզի ՔՊ-ականները բողոքել էին Սյունիքի դատախազից, սակայն մեզ ասացին, որ հայրը, որը Սուրեն Պապիկյանի խորհրդականն է, նախարարին խնդրել է բարեխոսել որդու համար։

Տեղեկացանք, որ հիմա էլ փորձում է փրկել քրոջ որդուն՝ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին, որի նկատմամբ ապօրինի ընդերքօգտագործման փաստով վարույթ է հարուցվել։

Ամիսներ առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության ընդերք են օգտագործում։

«Ծավալված գործունեության հետեւանքով դեգրադացվել է 6.210 քառակուսի մետր մակերեսով տարածք: Ընդերքօգտագործման ապօրինի այս գործունեության հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս»։ Գործն ուղարկել էին Քննչական, վարույթ է հարուցվել, սակայն մեզ ասացին, որ ապօրինի գործունեությունը չի դադարեցվել։ Ուշագրավ է, որ 2016-ին էլ նույն Ղուլունցը «հափշտակել է Խնածախի ջրհան կայանի խողովակները՝ պետությանը մեկ միլիոնից ավելի վնաս տալով, որի համար տուգանել են աշխատավարձի 600-ապատիկի չափով»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է