Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 21:37 27-10-2025

Ո՞րն է ՀԽ ֆունկցիան՝ վարչապետի կանչով «տուր» անե՞լ, թե՞ հանրությանը հուզող հարցերը քննարկել. մեդիափորձագետ

Հրապարակախոս, խմբագիր, մեդիափորձագետ Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նայում էի Հանրային Խորհրդի անդամներին վարչապետ Փաշինյանը հրավիրել էր Կիրանց՝ ցույց տալու սահմանազատված հատվածն ու նորակառույց մանկապարտեզը։ Ինչ խոսք, հանության համար կարեւոր հարցեր են, խորհրդի անդամներն էլ չեն մերժել իրենց նշանակած վարչապետի առաջարկը։

Հետո հիշեցի, որ հանրության կարեւոր ու հուզող այլ հարցեր էլ կան՝ օրինակ պետություն-եկեղեցի հարաբերությունների հարցը՝ ի մասնավորի իշխանության ու եկեղեցու կոնֆրոնտացիան, կարգալույծ պատարագները, հոգեւորականների գաղտալսումների ու տեսաձայնագրումները եւ այլն։

Ասեցի տեսնեմ, ինչ կարծիք/դիրքորոշում ունի ՀԽ-ն ու, չգտա, արձագանք, ակնարկ, կոչ, դատապարտում, աջակցության կոչ, ինչ-որ բան՝ ԶՐՈ հանրային արձագանք՝ լռությունն ու անտեսում։ Կարծես այդ թեման պարզապես չկա ՀՀ հանրության կյանքում ու ՀԽ օրակարգում։

Միշտ էլ կարծել եմ, որ եթե ՀԽ անդամներն ընդունել են վարչապետի առաջարկն ու նշանակվել այդ մարմնի անդամ ուրեմն, ամենաքիչը, անտարբեր չեն սեփական պետության անցյալին, ներկային ու ապագային։ Ոչ միայն անտարբեր չեն, այլեւ ասելիք կունենան, միգուցե՝ նաեւ անելիք։ Եվ եթե ոչ այս հնչեղ, առանցքային թեման որ բազմաթիվ հարցեր է շոշափում, եթե դրան արձագանք չկա, ապա էլ ինչի՞ համար է ՀԽ-ն։

Վարչապետի կանչով տուր անելո՞ւ, մանկապարտե՞զ ստուգելու, որն է ՀԽ ֆունկցիան, եթե ոչ հանրությանը հուզող հարցերի քննարկումն ու արձագանքը։ Եթե կասեք քննարկում եղել է բայց փակ-գաղտնի ու ասելիք չկա, էլի կհասկանամ, ուղղակի դա արդեն չի լինի հանրային խորհուրդ, այլ՝ մասնավոր խորհուրդ։ Միգուցե կասեք ՀԽ-ն վարչապետին կից խորհրդատվական մարմին է, նրա ու այլ պաշտոնյաների հետ է քննարկում հարցերը, էլի դեմ չեմ, բայց դա չեղավ Հանրային Խորհուրդ, եթե այդպես է, ապա արժի սկզբի համար առաջարկել փոխել անունը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից