copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 22:13 25-10-2025

ԱՄՆ-ն կունենա կին նախագահ․ Հարիսն ակնարկել է 2028-ին առաջադրվելու մտադրության մասին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսն ակնարկել է 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հնարավոր մասնակցության մասին։ Այդ մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցի ընթացքում։

ԱՄՆ նախկին փոխնախագահի խոսքով՝ քաղաքականությունը մնում է իր կյանքի գործը։

«Ես դեռ չեմ ավարտել։ Դա իմ ամբողջ կարիերան է, այն հոսում է իմ երակներում»,- ասել է նա։

Հարիսը վստահություն է հայտնել, որ ապագայում Սպիտակ տունը կզբաղեցնի կին նախագահ։

Հիշեցնենք՝ Հարիսը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Ջո Բայդենի կառավարման տարիներին՝ 2021-2025 թվականներին։ Հարիսը նախագահի թեկնածու դարձավ այն բանից հետո, երբ Բայդենը ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանավեճում խայտառակ պարտություն կրեց և ստիպված եղավ թողնել ընտրապայքարը։ Սակայն այս որոշումը դեմոկրատներին չօգնեց, և Թրամփը ընտրություններում ջախջախիչ պարտության մատնեց Հարիսին՝ հաղթելով տատանվող բոլոր նահանգներում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը